Tert.am-ը գրում է.

Մանվել Գրիգորյանին պատկանող կամ նրա կողմից վարձակալությամբ տնօրինվող անշարժ գույքը համայնքին վերադարձնելու գործընթաց, բացի Արմավիրի մարզի Տարոնիկ և Ակնալիճ համայնքներից, մեկնարկել է նաև ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս, Հայթաղ, Գրիբոյեդով, Արտիմետ, Պտղունք, Ծաղկալանջ, Մեծամոր, Վաղարշապատ (էջմիածին) համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքում: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը ի պատասխան նշել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Նախարարությունը մանրամասներ է ներկայացրել նաև ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը նվիրաբերած հողատարածքի վերաբերյալ իրականացվող գործընթացներից:

««Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ԲԲԸ-ին պատկանող 329, 69 հա տարածքը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու վերաբերյալ լիազորված փաստաբանի դիմումն ուղարկվել է ՀՀ Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավարին նվիրաբերության գործընթացը օրենքով սահմանված կարգով կազմակերպելու նպատակով, ով իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նվիրաբերության նախաձեռնությանը: Այդուհանդերձ, նշենք, որ գույքը համայնքին նվիրաբերելու ցանկություն հայտնած լիազորված անձի կողմից այդ ուղղությամբ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, որևէ նախաձեռնություն այլևս չի ցուցաբերվել»,-նշված է պատասխանի մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել