Անգլիացի հայտնի դերասանուհի Կիրա Նայթլին՝ «Կարիբյան ծովի ծովահենները» արկածային ֆիլմաշարի աստղը, երկրորդ երեխային է սպասում, գրում է E! Online-ը:

Նախօրեին Փարիզում կայացած բարձրաշխարհիկ միջոցառմանը դերասանուհին ներկայացել է կազմվածքն ընդգծող հանդերձանքով՝ ի ցույց դնելով հղիությունը:

Միջոցառմանը Նայթլիին ուղեկցել է ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը: Նրանք ամուսնացել են 2013թ.-ի մայիսին, իսկ 2015թ.-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Էդին:

Կիրա Նայթլին նկարահանվել է «Խաղա ինչպես Բեքհեմը», «Դոկտոր Ժիվագո», «Հպարտություն և նախապաշարմունք», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հայտնի ֆիլմերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել