Հոլիվուդյան հայտնի դերասան Էշթոն Քաթչերը ցուցմունք կտա իր նախկին ընկերուհու՝ 22-ամյա Էշլի Էլերինի սպանության գործով, որը տեղի է ունեցել 2001թ.-ի փետրվարի 21-ին, հաղորդում է The Daily Mail-ը:
Երիտասարդ դերասանի և Էշլիի ռոմանտիկ հարաբերությունները սկսվել են Էշթոն Քաթչերի դերասանական կարիերայի սկզբում: Այդ ժամանակ դերասանն արդեն նկարահանվել էր «Որտեղ է իմ մեքենան, ընկեր» ֆիլմում և ճանաչում ձեռք բերել: Զույգը շատ ժամանակ էր միասին անցկացնում, և այդ երեկոն էլ բացառություն չէր լինելու:
Ինչպես գրում է պարբերականը, այդ օրը Քաթչերը «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունից հետո պետք է այցելեր ընկերուհուն, սակայն այդ օրը ոչ ոք չպատասխանեց նրա զանգին: Էշլիի մարմինն ավելի ուշ հայտնաբերել էր հարևանը:
Աղջկան դաժանաբար սպանել էր մտավոր շեղումներով մոլագար Թոմաս Գարջիլիոն՝ դանակի 47 հարված հասցնելով:
Էշթոնը ցնցված էր: Այժմ էլ նա խուսափում է խոսել այդ թեմայով, սակայն նրա ցուցմունքները վճռորոշ կլինեն Էշլի Էլերինի սպանության գործով: