26-ամյա երգչուհի Սելենա Գոմեսը, որը հոսպիտալացումից հետո առաջին անգամ նոր տեսահոլովակ է ներկայացրել, ընկերուհու՝ Թերեզա Մինգուսի հետ լողազգեստների Selena x Krahs Swim հավաքածու է թողարկել: Լողափային բիկինիների ստեղծմանը աստղը մտածված է մոտեցել և այնպիսի մոդելներ է ստեղծել, որոնք թաքցնում են նրա երիկամի փոխպատվաստումից հետո մնացած սպին:
Գոմեսը, որը նաև մասնակցել է գովազդային ֆոտոշարքի նկարահանումներին, ասել է, որ նման հատուկ մոդելի վարտիքները տարբերվում են իրենց բարձր գոտիով և թույլ են տալիս իրեն ավելի հարմարավետ զգալ լողափին:
Բացի այդ` ընկերուհիները նաև մի քանի ավելի անկեղծ մոդելներ են ստեղծել:
«Ես լավ ժամանակ անցկացրի հավաքածուի վրա աշխատելիս, շատ զվարճալի էր: Երիկամի փոխպատվաստումից հետո ինձ սկսել են դուր գալ այն լողազգեստները, որոնք թաքցնում են վիրահատությունից հետո մնացած սպին», – գրել է Սելենան Instagram-ում: