Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմը ներառված է Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այդ մասին հայտնել է դրա տնօրենությունը:
«Ինչպես և մենք խոստացել էինք, ապրիլի 14-ին անցկացված մամուլի ասուլիսում, Քվենտին Տարանտինոյի աշխատանքն ընդգրկված է փառատոնի ծրագրում»,- ասված է Twitter-ում ստուգատեսի տնօրենության էջում: Ավելի վաղ ապրիլին կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն նշել է, որ փառատոնում միշտ էլ «հետաքրքրությամբ են սպասում Տարանտինոյի նոր աշխատանքներին»: Նա նաև հայտնել է, որ ռեժիսորի նոր ֆիլմում նկարահանվել են Բրեդ Փիթը և Լեոնարդո դի Կապրիոն: Ֆիլմը պատմում է հեռուստատեսության աստղի և նրա դուբլյորի ճակատագրի մասին:
Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1969 թվականին Լոս Անջելեսում: Փառատոնի տնօրենությունը մայիսի 2-ին հայտնել է, որ այս տարի գլխավոր պարգևի համար պայքարելու է նաև ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆ Կեշիշի «Մեքթուբ, իմ սեր: Ինտերմեցո» ժապավենը: 2013 թվականին նա արդեն արժանացել է փառատոնի Ոսկե արմավենու ճյուղին «Ադելի կյանքը» ֆիլմի համար: Կաննի 72-րդ կինոփառատոնը մայիսի 14-ից 25-ն անցկացվելու է Լազուրե ափին:
Այս տարի ստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: