Փաստորեն, Մեդվեդևի «перейдем куда»-ն լավ կեղծ առիթ էր հայ-ռուսական հարաբերությունների վրա դիվիդենտներ կպցնող որոշ սուբյեկտների համար (խոսքը, բնականաբար, մտահոգություններ արտահայտողներին չի վերաբերում, այլ առիթն օգտագործողներին)։ Առանց այն էլ ռուսական քաղաքականությունն օբյեկտիվորեն ոչ այնքան լավ ընկալում ունի մեր հանրության շրջանում։ Բացարձակապես կարիք չկա ոչնչի մեջ սկանդալ պեղելու ու հակառուսականություն սադրելու։ Որևէ մեկը կարծում է, թե նման մակարդակի հանդիպումներում երկրի ղեկավարները կարող են ծաղրե՞լ միմյանց։ Եթե Մեդվեդևը ծաղրեր իրեն ընդունող կողմին, ապա ինքն իրեն կդներ շատ անհարմար վիճակի մեջ տարբեր առումներով։
*****
Փիառ դաշտում գործող սուբյեկտների պրոբլեմն այն է, որ նրանք համոզելու հայտնի կանոններից կիրառում են միայն մեկը` ուշադրությունը, իսկ հետաքրքրությունը, ցանկությունն ու գործողության մղումը մեռած կատեգորիաներ են։ Շատ հեշտ է ուշադրություն գրավելը տարատեսակ էպիտետներ, բառախաղեր, աննախադեպ հորինվածքներ կիրառելով, ու դա առանձնապես պրոֆեսիոնալ կարողություններ չի պահանջում։ Այ, մնացածն իրոք աշխատանք ու որակ են պահանջում՝ շահերի համընկում ապահովել, գործելու մոտիվացիա հաղորդել և այլն։
*****
Իսկ, ընդհանրապես, իրենց կարծիքի առաջատար պատկերացնողները լավ կլիներ՝ անհամ բաներ մի քիչ քիչ անեին. առաջատարը (ցանկացած ոլորտի) էդքան անհամ չի լինի էլի։ Համ էլ շատ անլուրջ է։