VARDA-ն անակնկալով մարզաշապիկ է թողարկել

Հայկական արմատներով հայտնի պարուհի եւ երգչուհի VARDA-ն որոշել է ուրախացնել իր երկրպագուներին եւ գեղեցիկ հագուստի սիրահարներին: Նա իր պատկերներով մարզաշապիկների առաջին հավաքածուն է թողարկել:

VARDA-ի մամուլի ծառայությունից NEWS.am STYLE-ին հայտնեցին, որ մարզաշապիկների առանձնահատկությունը միայն այն չէ, որ դրանց վրա VARDA-ի լուսանկարներն են, այլեւ այն, որ դրանք բուրում են պարուհու սիրելի օծանելիքով: Երկրպագուներն արդեն գնել են առաջին խմբաքանակը, այդ պատճառով VARDA-ն մտածում է արտադրությունն ընդլայնելու մասին:

VARDA-ն անակնկալով մարզաշապիկ է թողարկել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել