Աշնանը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Իվանիշվիլիի որոշումը քաղաքական շրջանակների համար անակնկալ չէր, ավելին՝ սպասելի էր: Վրացական «Թայմեր» գործակալության փոխանցմամբ Վրաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը լուծված է:
«Վրացական երազանքը», մասնավորապես՝ կուսակցության նախագահն ու երկրի ոչ պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին դեռևս Սուրբ Հարության տոնից առաջ էին որոշել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնել: Միաժամանակ, կառավարության աղբյուրներից ստույգ տեղեկություններ ունենք, որ Իվանիշվիլին միջնորդներ է ուղարկել նախագահ Զուրաբիշվիլիի մոտ: Նրա հետ բանակցություններ են ընթանում արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ:
Ըստ օրենքի, նախագահը կարող է արտահերթ ընտրություններ նշանակել երդմնակալության արարողությունից վեց ամիս անց: Ինչպես հայտնի է, Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին: Հետևաբար, որպես նախագահ, Զուրաբիշվիլին իրավունք կունենա վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել միայն հունիսի կեսերին»,- նշել է «Թայմեր» գործակալությունը:



