Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստածրջանը` ընդունելով կառավարության ներկայացրած մի շարք օրինագծեր: Այսօրվա նիստն ընթացավ շատ հապճեպ: Պատգամավորները գրեթե հարցեր չէին տալիս, իսկ նախագծերը քննարկվում էին կիսադատարկ դահլիճում: Քվեարկություններից մոտ 30 րոպե առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անընդհատ պատգամավորներին հրավիրում էր դահլիճ, որպեսզի ապահովեր անհրաժեշտ կողմ ձայները:

ԱԺ-ն վավերացրեց 8 միջազգային պայմանագիր եւ մի շարք այլ օրինագծեր, այդ թվում` 91 կողմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով ներկայիս 35.000 դրամից հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը  դառնալու է 45.000 դրամ: 10.000 դրամով աշխատավարձի բարձրացումը վերաբերելու է 160.000 աշխատողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել