Հնգամյա դադարից հետո Իսրայելն ու Վրաստանը որոշել են թարմացնել 2008թ.-ի պատերազմից հետո ընդհատված համագործակցությունը, տեղեկացնում է Взгляд-ը։

Վրաստանը հետաքրքրված է Իսրայելից անօդաչուներ և հակատանկային հրթիռներ ձեռք բերելու հարցով, գրել է իսրայելյան «Մաարիվ» թերթը։

Հաջորդ շաբաթ Իսրայել կայցելի Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որի շրջանակում նա կայցելի ռազմական արդյունաբերական գործարաններ։ Նա նաև կհանդիպի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և նախագահ Շիմոն Պերեսի հետ։

Չնայած պարբերականը չի բացառում, որ այցը կհետաձգվի՝ Իսրայելի արտգործնախարարության աշխատակիցների գործադուլի պատճառով։

Ամեն դեպքում Վրաստանի վարչապետի՝ Իսրայել կատարելիք այցից անմիջապես հետո այնտեղ կմեկնի ռազմական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորությամբ։

«Մենք արդեն ի վիճակի չենք պատերազմել Ռուսաստանի հետ և հնարավորություն կա պաշտպանական ոլորտում առաջ տանել համագործակցությունն Իսրայելի հետ»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել