Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿ լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը: 

«Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա», ասաց Հարությունյանը՝ այլ մանրամասներ հրաժարևվելով հայտնել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեում Ալեքսանյանի հետ կապված քննչական գործողությունը տևել է 2 ժամ: 

Նրան Քննչական կոմիտե հրավիրելու առիթը հաղորդավար Համլետ Ղուշչյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործն է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել