Գեղեցկության հետևից ընկնելով՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ նորաձևության տենդենցներին հետևելու համար նախ՝ շատ գումար է պետք, և երկրորդ՝ դրան հետևել ուղղակի անհնար է: 

Անգլիացի 29-ամյա կինը դարձել է կոսմետիկ միջամտության զոհ:

Քրիստինա Բերթոնը որոշել էր 100 դոլարով մեծացնել շրթունքները: 

Արդյունքը սարսափելի է: Կնոջ շրթունքները այտուցվել էին, սակայն կոսմետոլոգը վստահեցնում էր նրան, որ ամեն ինչ կարգին է:

Ավելի ուշ կինը չէր կարողանում շնչել, և դրանից հետո սկսվեց ալերգիան: Կինը ստիպված էր շտապօգնության դիմել: Հիվանդանոցում նրան ադրենալին, թթվածին են տվել, որպեսզի ցավը մի փոքր թեթևանա:

Բուժքույրերը չէին կարողանում հավատալ, որ կոսմետիկ միջոցից կարող է այսպիսի բան լինել: Ցավն այնքան ուժեղ էր, որ թվում էր, թե շրթունքները կարող են պայթել: Կնոջ խոսքերով՝ ինքը նույնիսկ չէր կարողանում բերանը բացել:

Մի քանի օր անց բժիշկները դուրս գրեցին կնոջը՝ նշանակելով հակաբիոտիկներ, հակաբորբոքայիններ:

Վերադառնալով տուն՝ կնոջ հարազատներն ու ընկերները սարսափած էին: Նրանք մտածում էին, որ սա իրականություն չի կարող լինել: 

- Ես այլևս երբեք չեմ դիմի նման կոսմետիկ միջամտության: Այս ամենից կարող ես մահանալ, և հանուն ինչի՞: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել