Երևան քաղաքի խնդիրների մասին խոսելիս, որպես հիմնական հարց, ավելի շատ խոսվում է աղբահանության մասին: Չեմ ասում, թե դա առաջնային հարցերից չէ, սակայն քաղաքը միայն աղբահանության հետ ասոցացումն արդեն իսկ ցույց է տալիս, որ այստեղ խնդիր ունենք:
Ստանդարտ խնդիրներից դեռ չեմ խոսում՝ տրանսպորտ, կանաչ գոտիներ և այլն: Քաղաքն արդեն 7-8 ամիս է՝ նոր քաղաքապետ ունի, ո՞ւր են քաղաքապետի այն մոտեցումները, որոնք պետք է արտահայտված լինեն քաղաքային մշակույթում:
Բացի հատվածական, քաղաքական նկատառումներով պայմանավորված մոտեցումներից, մեկ էլ տենդերներն իրենց շրջապատ տեղափոխելուց՝ ի՞նչ է անում քաղաքապետարանն իր հսկայական բյուջեով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել