Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի` «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջին խաղից ունեցած սպասելիքների մասին` շեշտը դնելով հարձակվող Լիոնել Մեսսիի վրա:

«Կարծում եմ` Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ես խոսել եմ այդ մասին: Դուք տեսնում եք, թե մենք ինչպես ենք խաղում. պաշտպնվում ենք բոլորս միասին ու հարձակվում ենք բոլորս միասին:

«Լիվերպուլը» պատրաստ կլինի, խաղալու ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ: Բայց «Բարսելոնակում» միայն նրան չէ, որ կարելի է առանձնացնել, ամբողջ թիմն է բարձր մակարդակում:

Մենք կարող ենք դիմակայել «Բարսելոնային» իր դաշտում: Հուսով ենք` կկարողանանք լավ արդյունքի հասնել պատասխան խաղից առաջ: «Լիվերպուլը» կփորձի անել ամեն հնարավոր բան, որպեսզի դուրս գա եզրափակիչ»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:

«Բարսելոնա»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 1-ին Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում: Խաղը կմեկնարկի ժամը 23:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել