Մարդիկ սիրում են կատուներին, քանի որ դրանք փոքրիկ, անմեղ արարածներ են: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է թաքնված այդ փափուկ մորթու տակ: Այս անմազ, սակայն միևնույն ժամանակ գեղեցիկ կատուները ապացուցում են, որ անհրաժեշտ չէ մորթի ունենալ մարդկանց սիրելին դառնալու համար:

Սֆինքս անունով կատուն ծագումով Կանադայից է: 1960-ականներին Օնտարոյում գենետիկայի մուտացիայի շնորհիվ ծնվեց այս տարօրինակ արարածը:

Շարունակելով այս անոմոլիան՝ 1970-ականներին Տորոնտոյում և Մինեսոտայում երկու նմանատիպ կատուներ լույս աշխարհ եկան:

Image result for sphynx

Կատուները մեծ տարածում գտան:

Սֆինքսները տարբեր գույների ու ձևերի են լինում: Դրանք այդքան էլ մերկ չեն, ինչպես որ թվում է: Եթե ուշադիր նայեք, ապա կնկատեք, որ դրանք աննշան մորթի ունեն:

Image result for Sphynx cat

Եթե կարծում եք, որ նրանք մորթի չունեն ու խնամք անհրաժեշտ չէ, ապա իմացեք, որ սխալվում եք: Սֆինքսների տերերը պետք է պատրաստ լինեն, որ շաբաթական մեկ անգամ պարտադիր պետք է լողացնեն իրենց կենդանիներին: Նրանց լողացնելու համար պետք է աման լվանալու սպունգ, քանի որ նրանց մաշկը մշտապես փոշի է կլանում:

Image result for Sphynx cat

Դե, քանի որ արդեն նշեցինք, որ նրանք քիչ քանակությամբ մորթի ունեն, նրանց մաշկը շատ արագ կարող է այրվել արևից: Շատ կարևոր է իմանալ ցանկացած մանրուք նրանց լավ խնամելու համար: 

Image result for Sphynx cat

Այս անմազ կենդանիները Fel d1 են առաջացնում, որն էլ ալերգիկ ռեակցիաներ ու աչքերի կարմրածություն է առաջացնում:

Image result for Sphynx cat

Եթե սֆինքսներ ունենալու գաղափարը Ձեզ շատ է հրապուրում, պետք է իմանաք, որ նրանց պահելն այդքան էլ հեշտ չէ:

Image result for Sphynx cat

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել