Զելենսկին պատասխանել է Պուտինի այն հայտարարությանը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ քննարկում էին բոլոր ուկրաինացիներին պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը:
«Մենք հիանալի գիտենք, թե իրականում ինչ է նշանակում ռուսական անձնագիր: Դա խաղաղ ցույցի համար ձերբակալվելու իրավունքն է, դա ազատ ու մրցակցային ընտրություններ չունենալու իրավունքն է:
Դա բնական իրավունքներն ու մարդու ազատությունները մոռանալու իրավունքն է, այդ պատճառով պետք չէ հույս ունենալ, որ շատ ուկրաինացիներ կցանկանան դառնալ «նոր նավթ», որին Ռուսաստանի իշխանությունները փորձում են վերածել սեփական ժողովրդին:
Ուկրաինացիներն ազատ մարդիկ են ազատ երկրում, անկախ, ինքնիշխան ու անբաժան: Ուկրաինայի քաղաքացիությունն ազատություն է, արժանապատվություն ու պատիվ: Դա այն է, ինչ պաշտպանել ենք ու շարունակելու ենք պաշտպանել»: