Պեկինում ավարտվեց Մետաքսի ճանապարհի 2-րդ ֆորումը։ Ահագին փող բաժանվեց։ ՌԴ-ն օգտվում է առիթից և փորձում է Տրանսսիբն ու ԲԱՄ-ը դարձնել արագընթաց երկաթգիծ Չինաստանի ու ԵՄ միջև (կներդրվի մինչև 2 տասնյակ մլրդ դոլար), Ղազախստանն ուզում է նույն բանը, բայց իր տարածքով անցնող գծերով, Վրաստանը կառուցում է Անակլիա նավահանգիստը, Ուկրաինան 345 մլն դոլար է վերցնում Կրեմենչուգի կամրջի համար, Ադրբեջանը 800 մլն դոլարի հուշագրեր է ստորագրել ինչպես բուն ֆորումի, այնպես էլ երկկողմ ադրբեջանա-չինական տնտեսական ու ռազմական համագործակցության ոլորտում։ Ի դեպ, սրա հետ կապված՝ չինական կողմը՝ որպես քաղաքավարության նշան, բալանս պահելու համար Հայաստանի վարչապետին կհրավիրի Չինաստան։ Վերջինս պետք է կարողանա մեր երկիրը որևէ տարբերակով խցկել Մետաքսի ճանապարհի ծրագրերի մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: