Նիկոլի մեկ տարվա անգործությունը հանգեցրել է քաղաքացիական ներքին մեծ խմորումների։ 
Նախապես նիկոլին սատարածների մի ստվար հատված այսօր խորապես հիասթափված է նրա արդյունքներից։ և քանի որ ելքեր չի տեսնում ահագնացող վիճակից, բարձրաձայնում է իր ընդդիմադիր կարծիքը։ 
Սա նորմալ քաղաքական- քաղաքացիական պրոցես է։ Բայց ի զարմանս նմանների, հազարավոր զոմբիներ սկսել են ուղղակի հարձակվել քննադատողների վրա անձնապես անպատվելով ու անցնելով բարեկրթության ու մարդկային նորմալ հարաբերությունների բոլոր նորմերը։ 
Նախ հիշեցնում եմ, որ կարծիքների տարակածությունը նորմալ -քաղաքացիական դրվածք-պրոցես է և հենց դա է նպաստում երկրի զարգացմանը։ 
Ավելին, իրեն մտավորական համարող մեկը պարտավոր է ընդդիմադիր լինել իշխանություներին և հիմնավորված, կոնստրուկտիվ քննադատել, որովհետև դա և մտավորականի ուղղակի պարտականությունն է և երկրի զարգացման բանալին։ 
Նաև զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ իմ պատին, ինձ, կամ ընկերներիս անպատվողին նախ կքրֆեմ լավագույն քֆուրներով, հետո նոր կբլոկեմ։ 
Հերիք եղավ, 30 տարի շարունակ տկարամիտների, աճպարարների, դեմագոգների, սրիկաների ու դեբիլների դիկտատի տակ ենք եղել, բայց էլ չենք հանդուժելու։ 
Նիկոլը փրկիչ չէ՝ զոմբիները թող խելքները գլուխները հավաքեն, որովհետև, եթե էսպես շարունակվեց, վաղը հենց իրենք էն դառնալու տարագիր բոմժ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել