Եթե նայում ես Արցախի ՊԲ-ի տարածած վերջին հայտարարությանը՝ արցախա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի վերաբերյալ, ապա եզրակացությունը մեկն է. վերջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կրկին ակտիվացել է սահմանին, կրակոցները գրեթե կրկնակի շատացել են:
Սա փաստում է մի բանի մասին, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն քննության առարկա չի դարձնում իր քաղաքականությունը: Սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա նրանց կողմից պարբերաբար անցկացվող զորավարժությունները, ռազմաքաղաքական ղեկավարության անընդհատ հոխորտացող հայտարարությունները, սահմանի ամբողջ երկայնքով կրակոցների ավելացման փաստը Բաքվի գործելակերպի վառ վկայությունն են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել