ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրն անվանել է տվյալ ոլորտում վերահսկողության գլոբալ գործիքամիջոց։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։

Գուտերեշը պայմանագիրը զգալի ձեռքբերում է անվանել՝ զենք վաճառելու շրջանակում պատասխանատվությունն ապահովելու համար։

Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ դա հատկապես կարևոր է ներկայում, երբ մենք տեսնում ենք աճող միջազգային լարվածություն և զինանոցների մոդեռնիզացման նկատմամբ հետաքրքրության ընդլայնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել