Պետդումայի պատգամավորներն առաջարկել են փոփոխություններ մտցնել «ՌԴ-ից դուրս գալու և ՌԴ մուտք գործելու մասին» և «ՌԴ-ում արտերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» դաշնային օրենքներում:
Ըստ այդմ, Ռուսաստան մուտք գործող արտերկրացիների, ում վրա վիզային ռեժիմը չի տարածվում, կպարտադրվի գնել միգրացիոն վեկսելներ: Այս թեմային է անդրադառնում թերթը` հավելելով, որ նախագծի հեղինակների կարծիքով` այս օրինագիծը կնվազեցնի անօրինական աշխատանքային միգրացիայի թվաքանակը:
Ըստ ռուսական «Комерсанть» թերթի` աշխատանքային միգրանտների թվի աճը նախագծի հեղինակները համարում են «Ռուսաստանի միգրացիոն իրավիճակի հետ կապված ամենասուր հիմնախնդիրներից մեկը»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի` 20.06.2013թ. համարում:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/17012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել