EasyJet ավիաընկերության ուղևորը փորձել է բացել ինքնաթիռի վթարային դուռը թռիչքի ժամանակ և վախեցրել է բորտուղեկցորդուհիներին ու ուղևորներին, տեղեկացնում է The Sun-ը։

Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնից Պիզա ուղևորվող ինքնաթիռի սրահում։ Ականատեսների խոսքով՝ 30-ամյա բրիտանացին քաշել է դուռը զուգարանից դուրս գալուց հետո։

Դրանից հետո բորտուղեկցորդուհիները սկսել են խնդրել բրիտանացուն դադարեցնել այդ գործողությունը, իսկ խուճապի մեջ գտնվող ուղևորները սկսել են բղավել ու լաց լինել։ Ի վերջո մի քանի տղամարդ բռնել են բրիտանացուն և նստեցրել բազկաթոռին։ Նրանք տղամարդուն բռնած պահել են մինչև Պիզայում ինքնաթիռի վայրէջք կատարելը, ինչից հետո ուղևորին հանձնել են ոստիկանությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել