Քորթնի Քարդաշյանը 2019 թվականի փետրվարին Նյու Յորքում կայացած amfAR գալա–համերգին կարմիր գորգի վրա ներկայացավ սև մաքսի զգեստով, որն իսկական բում դարձավ։ Նրա կերպարը քննարկում էին նորաձևության բոլոր պարբերականները։ Սրտաձև արտասովոր բացվածքը և մինչև կոնքերը բարձրացող կտրվածքն իրենց վրա գրավեցին երեկոյի բոլոր հյուրերի հիացական հայացքները։

Versace բրենդի միևնույն զգեստով ներկայացել է նաև Վերա Բրեժնևան: Ճիշտ է, 2018 թվականին Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի վրա։ Այդ ժամանակ Բրեժնևան Կաննում էր՝ ներկա գտնվելու «Երեք դեմք» ֆիլմի ցուցադրությանը։

Вера Брежнева в КаннахВера Брежнева

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել