ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովը Facebook սոցցանցի նկատմամբ կարող է 5 մլրդ դոլարի տուգանք սահմանել օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով։ Այս մասին հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով ընկերության հաշվետվությունը։

2019-ի առաջին եռամսյակում Facebook-ի եկամուտների հաշվետվությունում ասվում է, որ նշված հանձնաժողովն ընկերությանը կարող է տուգանել 3 մլրդ դոլարով։ Փաստաթղթում ասվում է նաև, որ տուգանքի վերջնական չափը կարող է 5 մլրդ դոլար կազմել։

«Խնդիրը լուծված չէ, և վերջնական որոշման ժամկետի կամ արդյունքի վերաբերյալ երաշխիքներ չկան»,- ընդգծվում է փաստաթղթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել