ԱՄՆ Այդահո նահանգում 6 տոննա կշռող «կարտոֆիլը» 6 տարի երկրում շրջելուց հետո վերադարձել է հայրենի նահանգ և վարձով տան վերածվել, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Արհեստական բանջարեղենը բեռնատարով շրջել է Միացյալ Նահանգներով՝ գովազդելու համար Այդահոյի կարտոֆիլի արտադրությունը, սակայն ճամփորդության ավարտից հետո նախաձեռնության հեղինակները չեն իմացել ինչպես վարվել դրա հետ:

Փոքր տների կառուցմամբ զբաղվող Քրիստի Վուլֆը, որը 2 տարի ճամփորդել է հսկա բանջարեղենի հետ, առաջարկել է այն վարձով տան վերածել, և առաջարկն ընդունվել է:

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել Big Idaho Potato Hotel անունը ստացած տնակի բացման արարողությունը: Լուսանկարները տեղադրվել են Այդահո նահանգի Կարտոֆիլի արտադրության հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում:

«Սա հրաշալի հնարավորություն է այն մարդկանց համար, որոնք ուզում են իմանալ, թե ինչ զգացողություններ ես ունենում կարտոֆիլի ներսում գտնվելով՝ ի տարբերություն նրա, երբ կարտոֆիլն է քո ներսում»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Վարձով կացարանը տեղադրվել է Airbnb առցանց հարթակում: Հայտարարության համաձայն՝ այն նախատեսված է 2 հոգու համար և օրական 200 դոլար արժե: 








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել