Ներկայիս Թուրքիայի բնակչությունը սեփական ծագումնաբանության, իր «զտարյունության», էթնիկ պատկանելության հարցերն է այսօր փորձում բացահայտել, ինչն ինքնին, ուզեն դա, թե ոչ, զուգորդվում ու կապվում է հարյուրամյակ առաջ Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի բնաջնջման, նրանց հայրենազրկման, բռնի թուրքացման և մահմեդականացման գործողություններում իրենց պապերի մասնակցության գիտակցման և իրենց մեղքի չափի գնահատման հետ: Այն, որ հայերի ցեղասպանություն և հայրենազրկում տեղի է ունեցել, ու դրանում ամենաակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերն ու քրդերը, խոսակցությունների, փակ արխիվների բացման և իբր անհայտ նյութերի ուսումնասիրման միջոցով ճշմարտության բացահայտման, երկկողմ գիտական բանավեճերի ու խորհրդակցությունների նյութ չի կարող հանդիսանալ, և այս ուղղությամբ թուրք կառավարողների և ինչ-ինչ նպատակներով նրանց աջակցող և իրենց համաշխարհային խոշոր տերություններ համարողների բոլոր առաջարկներն առնվազն փարիսեցիություն են և քաղաքական ճամարտակություն լինելով՝ բոլորովին այլ նպատակներ են հետապնդում: Ցավոք, ժամանակ առ ժամանակ այսպիսի «քննարկումների» մասնակիցն են դառնում նաև իրենց հայ մտավորական որակվող տարբեր բախտախնդիրներ: Ցեղասպանության և հայերիս հայրենազրկման եղելության քննարկման ցանկացած առաջարկ, միջազգային որ հեղինակավոր կառույցի կամ անհատի կողմից էլ այն հնչեցվի, ՀԱՅՈՒԹՅԱՆ ազգային արժանապատվությունը խիստ վիրավորող, հետևաբար և անընդունելի է ու մերժելի:
Սակայն բազմաթիվ հարցեր կան, որոնց ուսումնասիրումն ու բացահայտումը խիստ կարևոր նշանակություն կարող են ունենալ Թուրքիայի, նրա ազգաբնակչության ճակատագրի համար, սակայն դրանցով հարկ է որ միայն իրենք զբաղվեն: Իրենք և միայն իրենք են, որ պիտի պեղեն և գտնեն, թե ԻՆՉՈՒ ԱՅԴ ԱՄԵՆԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, որոնք էին այն խորքային պատճառները, որոնց հետևանքով մոտ հազար տարի թուրքը`որպես տեր, և հայը` որպես իր հայրենիքում ծառա ապրած այս սիմբիոզում, ինչն, իրոք խիստ նվաստացուցիչ լինելով հայերի համար, իր բնօրրանում ապրելու ու արարելու միակ հնարավորությունն էր կարծես, ուր այս երկու միավորները միասին գոյակցման ինչ-որ ձև էր գտնվել, հանկարծ «տերերը» ոչ այս, ոչ այն, որոշեցին բնաջնջել իրենց «ծառաներին», որոշեցին իրենք իրենց ձեռքով կտրել այն բարեբեր ճյուղը, որի վրա նստած էին, որոշեցին արմատախիլ անել այն ծառը, որի պտուղներով սնվում և անհոգ ապրում ու բարգավաճում էին: Չէ՞ որ հայերը, կարծես, իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու, իրենց ՀԱՅ մնալու «թույլտվության» դիմաց հլու-հնազանդ ծառայություն էին անում՝ իրենց համարելով թուրքական պետության հպատակներ (չասենք քաղաքացիներ) և հավատով ու նվիրումով անմնացորդ ծառայում էին նրան՝ շենացնելով թուրքական պետության մշակույթն ու տնտեսությունը, առևտուրն ու արհեստները՝ հուսալի կապող օղակ հանդիսանալով քաղաքակիրթ Եվրոպայի և Թուրքիո միջև:
Կարծում եմ՝ այսօր ավելի, քան երբևէ, թուրքերը պետք է փորձեն հասկանալ, որ անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններում իրենք, մեծ հաշվով, կացնի դեր կատարեցին: Կացինը բռնող, ուղղորդող ձեռքը պիտի գտնվի. ահա այստեղ է, որ թուրք ժողովուրդը, նրա մտավորականությունը, պատմագետներն ու պատմաբանները՝ բոլորը, գործ ունեն անելու: Նրանք է, որ պիտի բացահայտեն, թե ով էին և որտեղից հայտնվեցին երիտթուրք կոչված այդ տականքները, ինչ խորքային խնդիրներ էին հետապնդում, նպատակը միայն սուլթանի տապալո՞ւմն էր արդյոք, Թուրքիո մասնատումը և նրա հզորության չեզոքացո՞ւմը, թե՞ երկրին անշահախնդիր ծառայող հայերի փոխարեն իրենց նմաններին որպես թուրքական պետության «մենեջերներ» կարգելն ու այդ երկրի կառավարումն իրենց ձեռքը վերցնելն էր:
Եվ մեր ԵԲՐԱՅԵՑԻ եղբայրներին դա հաջողվեց, և Թուրքիո «մենեջմենթն» ընդմիշտ անցավ նրանց ձեռքը:
Ահա այս է գլխավոր խնդիրը: Այդ ձեռքն էր, որ այն ժամանակ օգտագործեց թուրքերի հետամնացությունը և նրա միջոցով իրականացրեց հայերի տեղահանումն ու ցեղասպանությունը՝ թուրք տարրի ճակատին հավերժ խարանելով ջարդարարի պիտակը, որպեսզի ուզած վայրկյանին կարողանա մատ թափ տալով Թուրքիո վրա իր ցանկություններն իրականացնել: Չէ՞ որ այսօր ով ասես, Վրաստանն անգամ, հայ-թուրքական հարաբերություններում առկա բարդույթների օգտագործման և դրանց խաղարկման շնորհիվ Թուրքիայից շանտաժի միջոցով ցանկացած հարցում իր համար առավելագույն արտոնություններ է կորզում, էլ չեմ խոսում համաշխարհային խոշոր տերությունների մասին, որոնք առանց խղճի խայթ անգամ զգալու, քանզի հայերի ցեզասպանությունը իրականացվել, ուղղորդվել և հովանավորվել է հենց իրենց` խոշոր տերությունների հանցավոր անտարբերության և զանցաթողության մթնոլորտում, Հայկական հարցը որպես սաստող մահակ են օգտագործում՝ Թուրքիայի գլխին հարկ եղած դեպքում բամփելով իրենց ուզած ուղղությամբ նրան ծռելու համար:
Միայն վերոհիշյալ մտայնությամբ առաջնորդվելով է, որ թուրքերը կարող են գոնե ներքուստ, իրենց համար բացահայտել իրենց մեղքի չափը մեր հայրենազրկման մեջ, որի շնորհիվ իրենք կգտնեն իրենց այսօրվա` արտաքուստ գոռոզ, թվացյալ հպարտ, սակայն ներքուստ, վստահ եմ, թերարժեք-բարդութավորված վիճակի բուն պատճառները և դրանով է, որ հայ-թուրքական խնդրի լուծման բոլորովին նոր ուղիներ կարող են բացվել:
Այսօր թուրք հասարակության կյանքում եթե նկատվում էլ են ճշմարիտ ուղղությամբ որոշակի գործողություններ, ապա սրան հակառակ, հատկապես քաղաքական, կուսակցական, հասարակական, մանավանդ ազգայնական գործունեություն ծավալած, իրենց թուրք ժողովրդի առաջնորդներ ու փրկիչներ համարող բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակներում մեկմեկու մեղադրանքներ են ներկայացվում հայկական արմատներ ունենալու, հետևաբար և ոչ լիարժեք` «կիսատ» թուրքեր լինելու մեջ: Սրանք իրենք էլ հավանաբար չեն հասկանում կամ ավելի շուտ չհասկանալու են տալիս, որ հայի գեներով «պղծված» լինելն է թուրք միջինից շատ ավելի բարձր մտավոր կարողություններով և համակարգային առավել ընդգրկուն մտածողությամբ իրենց օժտվածության գլխավոր պատճառը և դրանով իսկ իրենց հասարակական բարձր դիրքեր զբաղեցնելու գլխավոր գրավականը, և եթե իրենք իսկապես ցանկանում են ազատել իրենց ժողովրդին իրենց իսկ գեներում եղած «հայկականությունից», ապա միակ ուղին ազգովի ինքնաոչնչացումն է` խարակիրին: Այս հարցով մեր թուրք բարեկամները կարող են խորհրդակցել մեր ոխերիմ եղբայրների` վրացիների հետ, քանզի նրանք շատ ավելի երկար ժամանակ է, որ տառապում են իրենց մեջ հայկականության որոնման ու բացահայտման անբուժելի ախտով:
Թուրք ժողովրդի համար միակ ճշմարիտ ուղին սեփական պատմության խոր վերլուծության միջոցով հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների բուն, խորքային պատճառների բացահայտումն է, սեփական մեղքի գիտակցումն ու զղջումը: Այս և միայն այս պարագայում է, որ յուրաքանչյուր թուրք մարդ իր մեջ եղած հայկական արմատները ոչ թե փորձ կանի թաքցնել կամ չքմեղանալ ու ժխտել, ինչին որ ականատես ենք այսօր, այլ հակառակը` իր պապերի արածը գիտակցած, զղջացած ու ոչ ձևական ապաշխարած լինելուց հետո միայն անկեղծորեն կհպարտանա այդ արմատներով ու իր հայկական ծագումով, դրանով իսկ նոր, հաստատուն և մնայուն հաղորդակցության կամուրջ կբացվի հայ և թուրք ժողովուրդների միջև: