Tert.am-ը գրում է․
Ամերիկյան Boeing ընկերության մաքուր եկամուտը 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 13 տոկոսով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ընկերության եռամսյակային հաշվետվությունը, Boeing-ի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2 տոկոսոով և կազմել է 22,9 մլրդ դոլար:
Եռամսյակային հաշվետվության մեջ ասվում է, որ ավելի վաղ հրապարակված կանխատեսումը «չի արտացոլում Եթովպիայում Boeing 737 MAX օդանավի ավիավթարի հետևանքները»: Այդ իսկ պատճառով ընկերությունը մտադիր է ավելի ուշ ներկայացնել արդեն իսկ վերանայված կանխատեսումը՝ հաշվի առնելով այդ հանգամանքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2019/04/24/Boeing/2982333
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել