Boeing ընկերության եկամուտը 2019-ի առաջին եռամսյակում նվազել է 13 տոկոսով


06:30 , 25 ապրիլ, 2019

Tert.am-ը գրում է․

Ամերիկյան Boeing ընկերության մաքուր եկամուտը 2019 թվականի առաջին եռամսյակում, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 13 տոկոսով: 

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ընկերության եռամսյակային հաշվետվությունը, Boeing-ի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2 տոկոսոով և կազմել է 22,9 մլրդ դոլար:

Եռամսյակային հաշվետվության մեջ ասվում է, որ ավելի վաղ հրապարակված կանխատեսումը «չի արտացոլում Եթովպիայում Boeing 737 MAX օդանավի ավիավթարի հետևանքները»: Այդ իսկ պատճառով ընկերությունը մտադիր է ավելի ուշ ներկայացնել արդեն իսկ վերանայված կանխատեսումը՝ հաշվի առնելով այդ հանգամանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։