Համեմատած քոչարյանա-ջհուդական քարոզչական մեխանիզմներինների բնույթի հետ` այսօր մեր հանրապետության տեղեկատվական դաշտը հետզհետե ավելի է ճկունանում, սկսվում են օգտագործվել քարոզչական նոր ու արդյունավետ մոդելներ: Բայց վերջիններս, ցավոք սրտի, օրինակ Գերմանիայում օգտագործվել են դեռ յոթանասուն տարի առաջ: Ու միայն այս խնդրով չէ, որ ցիվիլ պետություններից հետ ենք մնում տասնամյակներով: Այս նույն բարդույթը խեղդում է մեզ մեր սեփական ազգային մտածողության, մշակութային ճաշակի և առհասարակ կյանքի բալոր փուլերում: Եվ այս ամենի հիմնական մեղավորը և պատասխանատուն տեղեկատվական դաշտն է:
Ի՞նչ է կատարվում այսօր, ովքե՞ր են Հայաստանում զբաղվում այս կարևորագույն խնդրով: Մեծամասամբ նրանք, ովքեր քիչ թե շատ կարողանում են օգտվել համակարգչից, կամ ասենք նրանք, ովքեր գործող ու շարժունակ գաղափարախոսություն չունենալու պատճառով ցեխոտում են մեկ այլ անգաղափարախոսի վարկանիշը: Չկա որոշակի գործող համընդհանուր գաղափարախոսություն, չունենք ուղի, չկա մի հստակ գծագրված ծրագիր, որով շարժվենք և կառուցենք կենսակերպ: Ասենք, ԽՍՀՄ-ի տարիներին գոնե կիսաձևական-կիսահեգնական տարփողում էին՝ «մենք կառուցում ենք սոցիալիզմ», իսկ այժմ պետությունը արտադրում է խոպանչիներ: Մի գաղափարախոսություն կար, որը դեռ պղծված ու աղավաղված չէր: Խոսքը ցեղակրոնության մասին է, Նժդեհի ազգապահպան միակ իրական շարժիչ ուժի մասին: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ, այդ էլ վերջնականապես ռեստաբրացրեցին կուսակցականները` ենթակելով այն «սթայլի»: Եվ ամենաշատը ինձ նյարդայնացնում են այն պոռոտախոս-նախրչիները, ովքեր «ավերակների վրա փորձում են թագավորել»: Գրողը ձեզ տանի, բա ո՞ւր էիք մինչ այդ, ո՞ւր էիք Արցախյան գոյամարտին, ո՞ւր էիք հոկտեմբերի 27-ին, ո՞ւր էիք մարտի 1-ին:
Այսպես էլ պետք է լիներ ու կշարունակվի, քանի դեռ չունենք ազգապահպան քարոզչություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovyesayan/posts/584045761640416
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել