Մեծ Բրիտանիայում հայտնաբերված Դերիկ անունով հնգամյա ավանակը կարող է աշխարհի խոշորագույն ավանակը լինել, հաղորդում է Nottinghamshire Live-ը:
Այժմ ավանակի բարձրությունը 170 սմ է: Ապաստանի սեփականատեր Թրեյսի Գարտոնը նշել է, որ ավանակները մինչև 7 տարեկանը աճում են, այնպես որ, Դերիկը դեռ աճելու ժամանակ ունի: Կենդանին շատ խելոք է և մշտապես հետևում է տիրոջը:
Ամենամեծ ավանակը դեռևս Ռոմուլուսն է՝ ԱՄՆ Տեխաս նահանգից: Ռոմուլուսը, ինչպես նաև Դերիկը պատկանում են ամերիկյան մամոնտային ավանակների ցեղատեսակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել