Վերջին շրջանում հնագետները Եգիպտոսի Սակարա գերեզմանոցում պեղումների ժամանակ հայտնաբերել են ազնվական Հուվի գերեզմանը, ով պատկանել է 5-րդ դինաստիային:

Դամբարանը լավ պահպանվել է արձանագրություններով և գունավոր նկարներով։ Մոտավոր
հաշվարկներով այն ավելի քան 40 հազար տարեկան է:


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հարավում գտնվող Սագարանի դամբարանին պատկանող գերեզմանը պատկանում է Հոուի անունով բարձրաստիճան պաշտոնյանին: Տղամարդը, ինչպես ենթադրվում է, 5-րդ դինաստիայի ազնվականներից է, ովքեր կառավարել են մ.թ.ա 25-րդ դարում:

Դամբարանը լատինատառ L-ի տեսք ունի:

Այս հարստությունը գտնել հնարավոր է դարձել Մուհամեդ Մեգահեդի ղեկավարած խմբի շնորհիվ: 

Դամբարանն առանձնանում է իր գունային գամմայով և դիզայնով:

Այն հիմնականում եղել է սպիտակ կրաքարից ու զարդարված է մանր խճանկարներով, ունի թունելային մուտք ու ելք, որոնք հիմնականում կարող եք գտնել միայն բուրգերում:

Այս հայտնագործությունը հատկապես հետաքրքրել է հնագետներին, քանի որ նրանց հետաքրքրված էին Հուվի և Ջեդկարե Իսեսի հարաբերություններով, ով այդ ժամանակ փարավոն էր:

Ոչ շատ հեռու գտնվում է Իսեսի բուրգը, ինչը հուշում է, որ Հուվին արյունակցական կապ ունի կառավարության անդամների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել