Շատ ծառեր էլ, մասնավորապես, Մյասնիկյան պողոտայի և Կիևյան փողոցի թեղիներն ու բարդիները հիվանդ են, ախտահարված, դրանց արմատային համակարգն ամբողջությամբ քայքայված է, ավելին, այդ ծառերը սպառել են իրենց կենսական տարիքը: Ի դեպ, գարնանային էտի ժամանակ հիմնականում պահպանվում է ծառերի ուղղաձիգ տեսքը: Հարկ է նշել նաև, որ խոր էտի ենթարկված ծառերը մշակվում են և սնուցվում օրգանական պարարտանյութով՝ կենսահումուսով, առատորեն ոռոգվում են, իսկ չորացած ծառերի հեռացումից հետո էլ տեղերում նոր ծառեր են տնկվում:
«Մեր համաքաղաքացիները մտահոգվելու որևէ առիթ չունեն: Էտելու յուրաքանչյուր աշխատանք գտնվում է մասնագիտական վերահսկողության ներքո և յուրաքանչյուր ծառի հետագա ճակատագիրը կարևոր է մեզ համար: Ընդամենը 20 օր առաջ խոր էտի էին ենթարկվել նաև Պարոնյան փողոցի թեղի ծառերը: Դրանք արդեն իսկ պատվել են թարմ շիվերով, ինչը վկայում է աշխատանքների արդյունավետությունը»,- նշում է բնապահպանության պետը:
Նյութի աղբյուր՝ https://www.yerevan.am/am/news/etelow-ashkhatank-nere-masnagitakan-verahskoghowt-yan-nerk-o-en-etvel-e-aveli-k-an-8000-tsarh/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել