Կոպենհագենի համալսարանում (Դանիա) գիտնականները հայտարարել են դիետայի և մարդու օրգանիզմի մասին նոր հայտնագործության մասին: Կատարված գիտական աշխատանքների արդյունքում պարզել են, որ քաշի կորստի գործընթացները սկսվում են սովորական աղի օգնությամբ:

Հայտնի է, որ ավելորդ քաշն առաջանում է օրգանիզմում որոշ նյութերի, մասնավորապես՝ յոդի, կալցիումի և վիտամին D-ի բացակայության պատճառով, երբ որոշ սննդանյութեր ամբողջովին չեն ներծծվում արյան մեջ, փոխարենը ավելացնում են ճարպային պաշարները: Այս դեպքում սովորական աղն օգնում է հաղթահարել խնդիրը:

Գիտնականները շեշտում են, որ խոսքը յոդացված աղի մասին է, որը նպաստում է վահանաձև գեղձի աշխատանքին և ավելի քիչ վնաս է հասցնում օրգանիզմին, չնայած սննդաբաններն այլ կածիքի են։ Աղի քանակը պետք է չափավոր լինի։ Այսպես՝ ցուրտ սեզոնին աղի օրական քանակը 10 գրամ է, իսկ ամռանը այն կարելի է հասցնել օրական մինչև 30 գրամի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել