Իր էսօրվա գրառման մեջ, որի թեման Սանասարյան Դավոյի մասին քննարկումներն են Նիկոլը գրում է "ախպերության" մասին: Ինձ թվում է, որ Նիկոլն այստեղ չգիտեմ միտումնավոր թե ոչ, բայց ինչ որ տեղ մեղմացնում է խնդիրը: Ախպերության գործոնը գուցե կա, բայց սա սովորական ախպերություն չի կենցաղային մակարդակի, այլ քաղաքական կազմակերպված դիմադրություն է:
Դավիիթն, ու իր գործի իրավական կողն այստեղ մեծ հաշվով միայն առիթ են, որքան էլ շատերն իրոք լինեն նրա ընկերը: Պարզապես Հայաստանի ոչ ֆորմալ, գրանցում չունեցող քաղաքական հոսանքներից մեկն առիթն օգտագործելով կազակերպված դիմադրություն և ատամ է ցույց տալիս:
Հեղափոխությանն այս կամ այն կերպով մասնակցել են տարբեր խմբեր՝ տարբեր նպատակներով և գաղափարներով: Դա նորմալ է ցանկացած հեղափոխության համար, որը ենթադրում է առավելագույն համախմբում և տարասեռ խմբերի միավորում տակտիկական նպատակների շուրջ: Այդ խմբերից որոշոները վաղուց ոչ միայն չեն աջակցում, այլև ուղղակիորեն հակադրության մեջ են Նիկոլի իշխանությանը: Մյուս մասը մնում էր կամ մնում է դեռ նոր իշխանության աջակցության դիրքերին:
Բայց էս տակտիկական բաժանումներից բացի կար և կա մի կարևոր ստրատեգիական գաղափարական բաժանում:
Մի կողմում եմ նրանք են, ում համար հեղափոխության, ինչպես և առհասաակ քաղաքականության առաջնային նպատակն ու իմաստը Հայաստանն է, իսկ մնացածը գործիք է հանուն Հայաստանի:
Մյուս կողմում նրանք են, ում համար հեղափոխության արժեքը ոչ թե կոնկրետ երկիրն է Հայաստան անունով, այլ վերացական իեդեոլոգիկ "համաշխարհային" ճշմարտությունների հաստատումը ևս մեկ "տեղանքում": Նրանց կարծիքով Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն էր արել, որպեսզի իր երկրում հաստատվեն համաշխարհային էլիտայի օրակարգերը: Ինչպես ասում էր ամերիկացի մի փորձագետ "ամբողջ աշխահում դեմոկրատիան հետ է գնում, իսկ Հայաստանում հաղթում է": Իհարկե այստեղ դեմոկրատիան պետք չէ բառիս բուն իմաստով հասկանալ, այլ այն սպեցեֆիկ իմաստով, որով "դեմոկրատիան" հասկանում են այսօրվա համաշխարհային էլիտաները, այսինքն՝ հայապոպուլյար օրակարգեր: Որոնց դեմ ի դեպ հենց նույն Ամերիկայի ժողովուրդն ընտրեց Դոնալդ Տրամպին, որին նույն ամերկայն փորձագետը համարում էր "հաադեմոկրատ":
Եվ այստեղ շատ կարևոր է Նիկոլի էսօրվա գրառման մյուս ձևակերպումը: "Ու եթե անցել են իրենց գծած գիծը, նրանց մեղադրանքը միայն քրեական օրենսգրքով չի լինելու, նրանց մեղադրանքը լինելու է ժողովրդին դավաճանելու տրամաբանությամբ": Սա առանցքային ձևակերպումն է: Որն իր խորքի մեջ նշանակում է, որ հայ ժողովուրդը հեղափոխություն չի իրացրել համաշխարհային էլիտայի և նրա տեղական բաժանմունքներ քաղաքական հոսանքների քաղաքական օրակարագն առաջ տանելու համար: Եվ ժողովորդական իշխանությունը պատրաստ է պաշտպանել հայ ժողովորդի ընտրությունը այլևայլ խմբերից, որոնք հեղափոխությունն իրենց են համարում, իսկ հեղափոության իմաստը՝ "ոչ պոպուլյար" օրակարգերի իրացումը:
Հ.Գ. Կրկնեմ, Սանասարյան Դավիթն այստեղ միայն առիթ է ու նրա իսկական ընկերները նույնպես այս ամենի հետ կապ չունեն: