Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գնահատել է բանավեճը, որը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու միջև, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սաակաշվիլիի կարծիքով՝ Պորոշենկոն խղճուկ տեսք ուներ և «ինքն իրեն կործանեց», այդ պատճառով տանուլ տվեց բանավեճը։

«․․․Նա պնդում է, թե Զելենսկուն մարդիկ չեն ճանաչում, փոխարենը նրանք լավ են ճանաչում Պյոտր Պորոշենկոյին, և երբ նա իրեն Չերչիլի հետ է համեմատում, Չերչիլը, հավանաբար, շրջվում է դագաղում»,-ասել է Սաակաշվիլին։

Նա հավելել է, որ ընտրությունների երկրորդ փուլից հետո «Պորոշենկոյի համակարգը» կփորձի Ուկրաինայում քաոս ստեղծել։ Սաակաշվիլին վստահեցրել է, որ անպայման Կիև կժամանի, քանի որ այդ քաղաքն իր տունն է համարում։ Նա նաև հավելել է, որ ուկրաինական կողմին ցանկանում է օգնել ոտքի կանգնել, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պատրաստ է խորհրդատվություն տրամադրել Վլադիմիր Զելենսկուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել