Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը իր ստեղծման պահից ամրապնդել է դիրքերն՝ ապացուցելով, որ եվրասիական ինտեգրացումը լավ հեռանկարներ ունի: Այս մասին նա ասել է Համագործակցության և ներդրումների միջազգային խորհրդի անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Ինչ վերաբերում է եվրասիական ինտեգրացմանը, ապա այստեղ լավ հեռանկարներ կան, - ասել է նա: - Այս տարի լրանում Է ԵԱՏՄ-ի ստեղծման հինգ տարեդարձը, այդ տարիներին կառույցն ամրապնդել է իր դիրքերն՝ ապացուցելով իր կայացած լինելը. Միության երկրների միագումար համախառն ներքին արդյունքն աճել է 2,5 տոկոսով, փոխադարձ առևտրի ծավալն՝ ավելի քան 9 տոկոսով, իսկ երրորդ երկրների հետ՝ 19 տոկոսով՝ հասնելով գրեթե 120 միլիարդ դոլարի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2019/04/19/%D4%BC%D5%A1%D5%BE%D6%80%D5%B8%D5%BE-%D4%B5%D4%B1%D5%8F%D5%84/1554230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել