Փաշինյանը հրահանգ տվեց Օսիպյանին և Վանեցյանին, որ ՀԴՄ չտպող գազալցակայաններում և բենզալցակայաններում թեկուզ օրը հազար անգամ տուգանք գրեն։
Զարմանում եմ, ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ինչո՞ւ են կաշկանդվում վարչապետին ասել, որ ՀԴՄ չտպելը ստվերային շղթայի վերջին օղակն է։ Իսկ առաջին օղակն այն է, որ Հայաստան մաքսանենգ ճանապարհով բենզին է մտնում, հակառակ պարագայում տնտեսվարողը շահ չունի ՀԴՄ կտրոն չտպելու։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ են կաշկանդված։ Հո սա էլ Հին Հայաստանը չէ՞, որ իրենք վառելիքի բիզնեսով զբաղված լինեն։
Ի դեպ, հաշվի առնելով ՊԵԿ-ում չլուծվող խնդիրների բազմությունը` լավ կանի Օսիպյանը՝ ընդհանրապես հրաժարական տա։ Որքա՞ն կարելի է հանդուրժել։)))))))))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել