ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ինչո՞ւ են կաշկանդվում վարչապետին ասել, որ ստվերային շղթայի առաջին օղակը Հայաստան մաքսանենգ ճանապարհով մտնող բենզինն է


13:42 , 19 ապրիլ, 2019

Փաշինյանը հրահանգ տվեց Օսիպյանին և Վանեցյանին, որ ՀԴՄ չտպող գազալցակայաններում և բենզալցակայաններում թեկուզ օրը հազար անգամ տուգանք գրեն։

Զարմանում եմ, ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն ինչո՞ւ են կաշկանդվում վարչապետին ասել, որ ՀԴՄ չտպելը ստվերային շղթայի վերջին օղակն է։ Իսկ առաջին օղակն այն է, որ Հայաստան մաքսանենգ ճանապարհով բենզին է մտնում, հակառակ պարագայում տնտեսվարողը շահ չունի ՀԴՄ կտրոն չտպելու։ Ինչո՞ւ։ Ինչո՞վ են կաշկանդված։ Հո սա էլ Հին Հայաստանը չէ՞, որ իրենք վառելիքի բիզնեսով զբաղված լինեն։

Ի դեպ, հաշվի առնելով ՊԵԿ-ում չլուծվող խնդիրների բազմությունը` լավ կանի Օսիպյանը՝ ընդհանրապես հրաժարական տա։ Որքա՞ն կարելի է հանդուրժել։)))))))))))