Ըստ իս` շատ դիպուկ բնութագիր է տվել «ՀայՌուսԳազարդի» հայկական 20 տոկոսը վաճառելու իշխանությունների որոշմանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Սարգսյանը, անդրադառնալով այս թեմային, նշել է.
«Ես գտնում եմ, որ շատ վատ կլինի, եթե Հայաստանի իշխանությունները ռուսական իշխանությունների պարտադրանքով որոշեն «Գազպրոմին» վաճառել այս երկրի սեփականությունը հանդիսացող 20 տոկոսը։ Այդ 20 տոկոսը նման է Կենտրոնական բանկում պահուստային ֆոնդով դրված ոսկուն, որն ապագա սերունդներինն է։ Հայաստանը փոխանակ մտածի իր էներգետիկ ռեսուրսները հզորացնելու, ետ բերելու մասին՝ դարձնի 30, 40, 50 տոկոս, մտածում է ինչպես անի վաճառի, դրանից էլ վերջին օգուտը քաղի՝ այնպես, ինչպես այսօր վարվում են մեր շատ հայրենակիցներ՝ իրենց եղած-չեղածը վաճառել-հեռանալով երկրից։ Այս իշխանությունների պահվածքը հիշեցնում է հայրենիքը լքող մարդու պահվածքը»»,- մեջբերում է «Ժամանակը» թերթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/322918601175244
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել