Forbes հրատարակությունը կազմել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը, որի առաջին հորիզոնականում «Նովատէկ»-ի ղեկավար եւ «Սիբուր»-ի բաժնետեր Լեոնիդ Միխելսոնն է՝ 24 մլրդ դոլար կարողությամբ: Երկրորդ տեղում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 21,3 մլրդ դոլար կարողությամբ, իսկ երրորդում՝ «Լուկօյլ»-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը (20,7 մլրդ դոլար): Չորրորդ եւ հինգերորդ տեղերն զբաղեցնում են «Սեւերստալ»-ի հիմնական սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը եւ «Նովատէկ»-ի տնօրենների խորհրդի անդամ Գենադի Տիմչենկոն՝ համապատասխանաբար 20,5 մլրդ դոլար եւ 20,1 մլրդ դոլար կարողություններով: Forbes-ը նշում է, որ 200 ամենահարուստ ռուսաստանցիների միագումար կարողությունը կազմել է 496 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել