Դերասանուհի Էմբեր Հերդը դատարանի միջոցով նախկին ամուսնուն՝ Ջոնի Դեփին զրկել է Նետ մականունով ձիուց և երկու յորքշիրյան թերիեր ցեղախմբի շներից՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Բացի կենդանիներից՝ 32-ամյա դերասանուհին կստանա 2015թ․ արտադրության երկու Range Rover, 1968թ․-ի Ford Mustang մակնիշի մեքենաներ և Լոս Անջելեսում իրենց համատեղ առանձնատան կահույքը։ Դեռ նախքան դատը Դեփը նախկին կնոջը վճարել էր 7 մլն դոլար։
Դեփը և Հերդը որպես ամուսիններ միասին ապրել են 15 ամիս, նրանց հարաբերությունները սկսվել են 2011 թվականին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել