Ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվել է Մեգան Մարքլի վրա, քանի որ նա պատրաստվում է առաջին անգամ մայրանալ, իսկ երեխան էլ արքայական ծագում է ունենալու: Բրիտանական թերթերից մեկին Մեգանի մորեղբայրը՝ Ջոզեֆ Ջոնսոնը, մի քանի լուսանկարներ է տրամադրել և պատմել Մեգանի մանկության մասին: Լուսանկարների մեծ մասն արվել է Մեգանի մանկության առաջին տարիներին: 

Համացանցում Մեգանի լուսանկարները հիմնականում նրա հոր՝ Թոմասի հետ են, իսկ այս լուսանկարներում նա իր տատիկի և մայրիկի հետ է: 

Բացի լուսանկարներից՝ նրա մորեղբայրը խոսել է Մեգանի կյանքի առաջին տարիների մասին: Ջոզեֆը նշել է, որ Մեգանի ծնողներն ամուսնալուծվել են նրա ծնվելուց մեկ տարի հետո, սակայն ամուսնինները մի քանի տարի շարունակ ապրել են միասին: Աղջնակը մեծացել է Ջոնսոնների ընտանիքում:

Մինչ մայրը աշխատում էր  որպես դիմահարդար և բորտուղեկցորդուհի, Մեգանին դաստիարակում էր տատիկը: Մորեղբոր կարծիքով՝ Մեգանը տատիկից ժառանգել է հումորի զգացումը և ինքնավստահությունը: 

Դպրոցն ավարտելուց հետո Մեգանն ընդունվում է Հյուսիսարևմտյան համալսարան և սկսում ավելի քիչ տեսնել տատիկին: Սակայն նա չէր դադարում նրան այցելել: Ջոզեֆը հիշում է, որ դա Ջանեթի (տատիկի) կյանքի լավագույն տարիներն էին:

Ցավոք սրտի, 2000 թվականին տատիկը մահացավ՝ չիմանալով, որ թոռնուհին դառնալու է թագավորական ընտանիքի անդամ: Այնուամենայնիվ, Մեգանը տատիկի կյանքի վերջին պահին նրա կողքին էր: 

Ջոնսոնը նշում է, որ Մեգանն իր մայրիկից ժառանգել է բարությունն ու էմպաթիայի զգացումը: Ասում են՝ երբ Մեգանը ծննդաբերի, Դորիան կտեղափոխվի Ֆրոգմոր քոթեջ: 

Մորեղբարը դեռևս չգիտի, թե ինչո՞ւ իրեն չեն հրավիրել հարսանիքին, բայց նա հիշաչար չէ: Իսկ այս լուսանկարները տրամադրել է թերթերից մեկին, քանի որ ցանկանում էր ցույց տալ իր զարմուհու՝ հանրությանն անհայտ կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել