Իսլամը պնդում է, թե որևէ կենդանի էակի պատկեր հեղինակողը Ահեղ դատաստանի օրն իր գործերի հետ հարություն կառնի. նրան կհրամայվի կյանք տալ նրանց, ու կձախողվի, և պատժի կրակին կհանձնվի գործերի հետ միասին: Իրականության այդ կրկնապատկման կամ ուրվականային բազմապատկման սարսափը ես փոքրուց ճանաչեցի, բայց մեծ հայելիների առջև: Հայելու անսխալական ու անընդհատ գործունակությունը` իմ շարժումներին հետապնդելը, տիեզերական հզոր մնջախաղը, այդ ժամանակ` իրիկնանալուն պես, չնաշխարհիկ էին: Աստծուն և իմ պահապան հրեշտակին ուղղած խնդրանքներիս ամենահամառներից մեկը հայելիների հետ չերազելն էր. Ես գիտեմ, որ նրանց անհանգիստ հսկում էին: Քանի անգամ զարհուրեցի, թե ահա կսկսեն տարբերվել իրականությունից, իսկ ուրիշ անգամներ վախեցա նրանց մեջ տեսնել տարօրինակ աղետներից այլափոխված իմ դեմքը: Բայց իմացա, որ այդ վախը հրաշալի կերպով նորից աշխարհում է. պատմությունը չափազանց պարզ է ու տհաճ:
Հազար ինը հարյուր քսանյոթին մի մելամաղձոտ աղջկա հետ ծանոթացա` սկզբում հեռախոսով (քանի որ Խուլիան նախ անանուն և անդեմ ձայն էր), հետո` երեկոյան, մի խաչմերուկում: Աչքերը մեծությունից մտահոգ էին, մազերը սև ու հարթ, մարմինը` նիհար: Ֆեդերալների թոռ ու թոռնուհի էր, ինչպես ես`միապետականների, և մեր արյունները կապող այդ հին անհամաձայնությունը հայրենիքի առավել խորունկ տիրականություն էր մեզ համար: Տերերի կողմից լքվածի տպավորությունը թողնող բարձր առաստաղով մի մեծ տանն էր ապրում, ոխի և աղքատիկ համեստության դառնության մեջ: Առիթից առիթ գիշերով, իսկ հիմնականում երեկոյան երկուսով քայլում էինք իր Բալվաներա թաղամասում: Քայլում էինք կայարանի հաստ պատի կողքով. մի անգամ այդպես Սարմիեանտո փողոցով հասանք մինչև Սենտենարյո այգու մացառախեղդ ծառերը:
Շարունակությունը՝ այստեղ
Շարունակությունը՝ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://cultural.am/hy/gradaran/grakanutyun/qogharkvac-hayeliner
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել