Հարգելի ընթերցող, Ձեզ եմ ներկայացնում մամուլից մի տեղեկատվություն, որից հետո նոր կշարադրեմ իմ մտորումները այս թեմայի վերաբերյալ.
«Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը էլեկտրոնային փոստով նամակ է ուղարկել «Հետքին»: Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ, եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
Եվ այսպես, եկեք փորձենք միասին հասկանալ, թե ինչ է սա նշանակում.
1. Հարց` այդ ո՞վ է տեսել, որ հետախուզվողը ամեն ինչ թողած Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի փաստաբաններին հարիր 5 էջանոց նամակ գրեր:
2. Հարց`իմաաաստը այս նամակը գրելու:
3. Հարց` իրականում ի՞նչ շահ էր հետապնդում Աշոտ Սուքիասյանը այս նամակը գրելով:
4. Հարց` կբռնվի՞ արդյոք Աշոտ Սուքիասյանը այս նամակը գրելուց հետո, թե՞ ոչ:
5. Հարց` ո՞րն է լինելու Աշոտ Սուքիասյանի հաջորդ քայլը, երբ հանրությունը չընդունի այս նամակի իրական լինելը:
Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:
Հ.Գ. Եթե ամբողջ աշխարհով շրջենք, երևի չգտնենք նմանատիպ դեպք, երբ հետախուզվողը այսպիսի անկեղծություն է դրսևորում:

hartak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել