Ռուսական էստրադայի երգիչ, հաղորդավար, դերասան, պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոյի կինը` Դարինա Էրվինը, հայտնի դարձավ շնորհիվ ամուսնու: Զույգի ամուսնությունից հետո երկրպագուները սկսեցին հետաքրքրվել ոչ միայն նրանց անձնական, այլև ստեղծագործական կյանքով: Պարզվեց, որ Դարինան բավական հետաքրքիր կերպար է:

Ինչպես հայտնում է woman.ru-ն, Ցեկալոյի երիտասարդ կինը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, այլև լրջորեն հետաքրքրված է նկարչությամբ: Նա ունի իր արհեստանոցը և նկարում է՝ երբեմն հրապարակելով դրանք:

Աղբյուրը տեղեկացնում է, որ 38-ամյա Դարինան հիմնականում պատկերում է մերկ տղամարդկանց: Նրա յուրաքանչյուր աշխատանք ինտիմ թեմատիկայի շուրջ է:

«Լուսանկարը նկարչի առավել ինտիմ մտքերը բացահայտելու ունակություն ունի»,- իր վերջին աշխատությունն այսպես է մեկնաբանել Էրվինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել