Tert.am-ը գրում է․
Մի շարք հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներ հրապարակել են Ֆրանսիայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկի՝ Փարիզի Աստվածամոր տաճարի՝ սոսկալի հրդեհից հետո արված առաջին կադրերը:
Մասնավորապես France24-ը գրում է, որ ապրիլի 15-ի երեկոյան սկսված հրդեհի հետևանքով փլուզվել է հանրահայտ աշտարակը, սակայն հրշեջների անձնուրաց աշխատանքի շնորհիվ շինության հիմնական մասը հաջողվել է փրկել:
Հրշեջ ծառայության ղեկավարն ասել է, որ մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո, հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել տաճարը:
Բրիտանական The Guardian պարբերականը ցավակցություն է հայտնել Փարիզին «սարսափելի կորստի» առնչությամբ:
«Այնպիսի տպավորություն է, ասես հենց Ֆրանսիայի սիրտն ու Եվրոպայի հոգին են անսպասելիորեն և չարամտորեն պոկել»,- գրում է պարբերականը:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



