Իր բոլոր թերություններով և խնդիրներով հանդերձ՝ Երկիր մոլորակը գեղեցիկ վայր է: Մտածե՛ք այդ մասին. գունավոր մայրամուտներ, տաք ու սառը օվկիանոսներ, քամի, կենդանիներ: Այո՛, կյանքը Երկրի վրա հիասքանչ է, հատկապես համեմատած այլ հարևան մոլորակների հետ: Ահա թե որքան ժամանակ կարող եք գոյատևել մյուս մոլորակների վրա, եթե այնտեղ վայրէջք կատարեք առանց սկաֆանդրի:

Արեգակ

Սկսենք բոլորիս ջերմացնող աստղից: Արեգակի վրա Դուք անհապաղ կայրվեք առանց որևէ պահ սպասելու՝ մեկ վայրկյանից պակաս ժամանակում:

Մերկուրի

Մերկուրիի այն հատվածը, որն ուղղված է դեպի Արեգակը, չափազանց տաք է՝ 427 աստիճան: Եվ ընդհակառակը՝ հակառակ կողմը սառն է՝ -179 աստիճան: Այս երկու կողմերում առանց սկաֆանդրի մարդը կարող է գոյատևել մոտ երկու րոպե:

Վեներա

482 աստիճան տաքություն ունեցող այս մոլորակում «բնակվելն» այնքան էլ հաճելի չի լինի: Ի դեպ, Վեներան նույն ձգողականության ուժն ունի, ինչպիսին որ ունի Երկիրը, այնպես որ, քայլել Դուք հաստատապես կկարողանաք, մինչև որ այրվեք՝ պակաս, քան մեկ վայրկյանում:

Երկիր

Շնորհիվ մեր մթնոլորտի թթվածնի, սննդի և ջրի և այլնի, ինչը մեր մոլորակն ապրելի է դարձնում, այստեղ հնարավոր է ապրել միջինում 80 տարի:

Մարս

Մարսը կրակի տեսք ունի, սակայն այն չափազանց սառն է, միաժամանակ օդը շատ բարակ է ու նուրբ: Եթե շատ տաք հագուստ կրեք, ապա կկարողանաք Մարսի վրա քայլել այնքան ժամանակ, մինչև որ այլևս չկարողանաք պահել շունչը՝ մոտ երկու րոպե:

Յուպիտեր

Լինելով գազից կազմված մոլորակ՝ Յուպիտերն «առաջարկում է» ապրել իր վրա այնքան ժամանակ, մինչև որ կպայթեք մոլորակի գազային շերտերի մեծ ճնշումից՝ պակաս, քան մեկ վայրկյանում:

Սատուրն, Ուրան, Նեպտուն

Ինչպես և Յուպիտերում, այնպես էլ այս գազային մոլորակներում կպայթեք մեծ ճնշման հետևանքով: Անգամ Սատուրնի օղակները չեն կարողանա համապատասխան մակերևույթ ապահովել քայլելու համար: Այնպես որ, այս մոլորակներից յուրաքանչյուրի վրա մարդ արարածը մեկ վայրկյան էլ չի կարողանա դիմանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել