Artsakhpress.am-ը գրում է.

«Արցախի հագանի» արցախյան ուտեստը հաղթող է ճանաչվել Եգիպտոսում անցկացվող Culinary Taste of Culture ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը:
 
Նրա խոսքով` փառատոնն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում Եգիպտոսում: «Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Եվ արդեն առաջին տարին չէ, որ հաջողությամբ իրականացնում են հայկական խոհանոցի տարածման և երկրի ճանաչելիության բարձրացման առաքելությունը: Փառատոնին ուտեստը ներկայացրել են խոհարարներ Արբի Ղարախանին և Արայիկ Ամզայանը: «Արցախի հագանի»-ն պատրաստվում է հավով, յուղով, ալյուրով, չամիչով, աղով, համեմունքով, կանաչիով և մրգերով: Ներկաների մոտ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նշեմ, որ սա ևս մեկ հարթակ է Արցախը ներկայացնելու համար»,- ավելացրել է Ա. Մազմանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել