ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելել է Աբու Դաբիի «Սորբոն» համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի գործադիր տնօրեն պրոֆեսոր Էրիկ Ֆուաշի հետ (Eric Fouache):

Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ելնելով Հայաստան-Էմիրություններ հարաբերությունների բարձր մակարդակից` դեսպանը կարևորել է կրթական ոլորտում, այդ թվում Աբու Դաբիի «Սորբոն» համալսարանի հետ համագործակցության հաստատումը:

Ողջունելով գաղափարը` Էրիկ ֆուաշն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում ինքը նույնպես այցելել է Հայաստան և մասնակցել աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքն համագործակցության հաստատման ուղղությամբ:

Հանդիպմանը գործադիր տնօրենը հանգամանալից ներկայացրել է համալսարանի հնարավորություններն ու ուսումնական ծրագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել