Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի բնակիչն իր ընկերուհուն առաջարկություն է արել Մեծ պատնեշի խութում դայվինգով զբաղվելու ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:

Ինչպես հաղորդվում է, զույգը խմբի հետ սուզվել է Ֆլին խութի մոտակայքում անցած շաբաթ: Մի պահի հրահանգիչը Ջոշ Թոմփսոնին է փոխանցել նախապես պատրաստված մատանին: Այնուհետև երիտասարդը կանչել է ընկերուհուն՝ Դեմիկա Գիլռոյին և առաջարկություն արել նրան. ցույց է տվել հարցով գրությունը և մատանին դրել նրա մատին: Աղջիկը համաձայնել է և գրկել նրան:

Նշվում է, որ զույգն արդեն երկու տարի միասին է, իսկ ծանոթ են դեռ դպրոցից: Թոմփսոնը Գիլռոյին զգուշացրել է 2020-ին նրան առաջարկություն անելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, նա որոշել է անակնկալն ավելի վաղ մատուցել՝ աղջկա ծննդյան օրվա կապակցությամբ ճամփորդության ժամանակ:

Թոմփսոնը նշել է, որ նա ամենառոմանտիկ անձնավորությունը չէ, սակայն որոշել է այդ օրն անմոռաց դարձնել ընկերուհու համար: Նա հավելել է, որ հարսանիքը նախատեսում են նոյեմբերին կամ 2020-ի գարնանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել